Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նիկոլ Փաշինյան. «Մարուքյանի հոդվածում գծագրված ճանապարհը տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»

Նիկոլ Փաշինյան. «Մարուքյանի հոդվածում գծագրված ճանապարհը տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»
03.04.2018 | 23:34

Նիկոլ Փաշինյանը արձագանքել է «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի՝ «Առավոտում» հրապարակված հոդվածին, որում Մարուքյանն անօգուտ էր համարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իր գործընկերոջ նախաձեռնած պայքարը, նշելով, թե պետք չէ գնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով և տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։


«Քաղաքացիական պայմանագրի» անդամը հակադարձեց «Իմ քայլը» նախաձեռնությանը չմիացած «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին։ «Եթե այդ տրամաբանությամբ գնանք, այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի հոդվածում, այդ ճանապարհը նույնպես տրորված է մի քանի անգամ, և տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին՝ զերծ մնալ նման հայտարարություններից, որովհետև դա «Ելք» դաշինքին կարող է դնել իշխանությունների հետ թաքուն պայմանավորվողի տրամաբանության մեջ: Ես ինքս նման բան թույլ չեմ տա ուղղակի»: Էդմոն Մարուքյանը հոդվածում նշել է, թե Սերժ Սարգսյանին միայն վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը կարող է հետ պահել վարչապետի պաշտոնը ստանձնելուց: «Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է»,- հայտարարել է Մարուքյանը։ Նա նշել է, որ հաշվարկել են իրենց ռեսուրսներն ու եզրակացրել, որ «Սերժ Սարգսյանին կարող են մարտահրավեր նետել խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց սին ակնկալիքներ ձևավորելու»։ «Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել «Ելք» դաշինքը»,- հավելել է Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց «Ելք» դաշինքի կուսակցությունների համագործակցության հուշագրի բովանդակությունը։


««Ելք» դաշինքը որոշել է, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն անընդունելի է դաշինքի համար: 2017-ի հունիսին ես «Ելք» խմբակցության անունից լիազորված ասել եմ, որ եթե հանրապետականները փորձեն Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետով կարգել Հայաստանի ղեկավար, ուրեմն ժողովուրդը պետք է իմանա, որ ունի հնարավորություն՝ դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Հիմա մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը չի կարող դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Մենք փոփոխությունների համար մանդատ չենք ակնկալում Սերժ Սարգսյանից, մենք փոփոխությունների համար մանդատ ենք ակնկալում ժողովրդից: Դրա համար մենք դուրս ենք եկել և փողոցներով քայլում ենք և մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը: Դա, ըստ էության, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլև «Ելք» դաշինքի առաքելությունն է: Ես էլի եմ ասում, որ այս քայլարշավում ներկայացնում եմ «Ելք» դաշինքի ընտրողների 90 և ավելի տոկոսին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն անձրևի տակ քայլում էին Սպիտակից Վանաձոր։ Երթի մասնակիցներն այնուհետև Սևան, Հրազդան քաղաքներով կհասնեն մինչև Երևանի Ազատության հրապարակ, որտեղ ապրիլի 13-ին նախատեսում են մեծ հանրահավաք անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հանրահավաքով իրենց գործողությունները չեն ավարտվի։ Դրանք կշարունակվեն մինչև ապրիլի 17-ը, երբ Ազգային ժողովում կսկսվեն վարչապետի ընտրության հարցով քննարկումները։ «Ժողովուրդը հավաքվում է Ազատության հրապարակում, հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանի, ընդհանրապես՝ վարչապետի ընտրությունն այդ սցենարով թույլ չտալն է»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ